211652_close_icon
views-count1080 դիտում article-date 17:18 23-10-2019

Քննարկվել են ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում նախատեսվող աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քննարկվել են Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում նախատեսվող աշխատանքները: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/marz.armavir/posts/2204495686514647]էջը[/url]: ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Մամիկոն Գասպարյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, ջրօգտագործող ընկերությունների տնօրենների և մարզի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի 41 համայնքում նախատեսվող 91630 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը վերաբերող հարցեր: Ողջունելով ծրագրի իրականացման գաղափարը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ չկա որևէ համայնք, որը չունենա նման խնդիր: Եվ ելնելով խնդրի կարևորությունից ու նախատեսվող աշխատանքների ժամանակատար լինելուց` մարզպետը հորդորել է համայնքապետերին արագ և ինտենսիվ կերպով իրականացնել ծրագրի շրջանակում նախատեսվող գործընթացները, որպեսզի 2020 թվականին ոռոգման շրջանը մեկնարկի առանց խոչընդոտների: Ամփոփելով իր խոսքը` նա հույս է հայտնել, որ ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն և կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Հավելենք, որ նշված ծրագրով նախատեսվող շինաշխատանքները կիրականացվեն համայնքների 10-ը % համաֆինանսավորմամբ: Դրանք կմեկնարկեն 2020 թվականին և կտևեն 1,5 տարի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր