1368 դիտում
17:18 23-10-2019
Քննարկվել են ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում նախատեսվող աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քննարկվել են Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում նախատեսվող աշխատանքները: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/marz.armavir/posts/2204495686514647]էջը[/url]:
ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Մամիկոն Գասպարյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, ջրօգտագործող ընկերությունների տնօրենների և մարզի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի 41 համայնքում նախատեսվող 91630 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը վերաբերող հարցեր:
Ողջունելով ծրագրի իրականացման գաղափարը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ չկա որևէ համայնք, որը չունենա նման խնդիր: Եվ ելնելով խնդրի կարևորությունից ու նախատեսվող աշխատանքների ժամանակատար լինելուց` մարզպետը հորդորել է համայնքապետերին արագ և ինտենսիվ կերպով իրականացնել ծրագրի շրջանակում նախատեսվող գործընթացները, որպեսզի 2020 թվականին ոռոգման շրջանը մեկնարկի առանց խոչընդոտների: Ամփոփելով իր խոսքը` նա հույս է հայտնել, որ ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն և կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Հավելենք, որ նշված ծրագրով նախատեսվող շինաշխատանքները կիրականացվեն համայնքների 10-ը % համաֆինանսավորմամբ: Դրանք կմեկնարկեն 2020 թվականին և կտևեն 1,5 տարի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1712 դիտում
18:10 03-09-2020
Ավարտվել է ոռոգման համակարգերի արդիականացման երկու խոշոր ծրագիր․ տարեկան կխնայվի 81 միլիոն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1765 դիտում
16:01 03-09-2020
Ավարտվել է ոռոգման համակարգերի արդիականացման երկու խոշոր ծրագիր․ տարեկան կխնայվի 81 միլիոն դրամ. ՀՏԶՀ
1462 դիտում
21:00 21-03-2017
KFW բանկի հետ քննարկվել են ոռոգման համակարգի արդիականացման խնդիրները
Այս բաժնից
430 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
853 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
733 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը