211652_close_icon
views-count1286 դիտում article-date 14:48 23-10-2019

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Մասիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Երևանի Խուդյակովի փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդը, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Հոկտեմբերի 22-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 33-ամյա մի տղամարդ, որը 2016 թվականի հունվարի 21-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր