211652_close_icon
views-count694 դիտում article-date 16:43 23-10-2019

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, ՀայաստանիՀանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման,նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով: Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ 1) Երիտասարդ բժիշկ, 2) Երիտասարդ բնապահպան, 3) Երիտասարդ գյուղատնտես, 4) Երիտասարդ գիտնական, 5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ, 6) Հայրենիքի երիտասարդ պաշտպան, 7) Երիտասարդական աշխատող, 8) Երիտասարդ մարզիկ, 9) Երիտասարդ հայրենադարձ, 10) Երիտասարդ գործարար, 11) Տարվա երիտասարդ: Հայտերն ընդունվում են առցանց՝[url=about:blank] https://youthaward.am/ [/url]կայքի միջոցով, մինչև ս. թ. նոյեմբերի 23-ը ներառյալ։ Առցանց հայտը կարող է լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:

Նմանատիպ նյութեր