211652_close_icon
views-count12575 դիտում article-date 10:49 23-10-2019

Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք․ Արսեն Թորոսյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս է վերաբերվում իշխող թիմը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծին: Իշխանական խմբակցությունից Լուսինե Բադալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե նախագիծն ունի կոնկրետ կետեր, որոնք խնդրահարույց են, և որ խմբակցությունում տարաձայնություններ կան` առանձին կետերի ձևակերպումների հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու իշխող խմբակցության սակավաթիվ անդամների հետ քննարկման ընթացքում նախարարը տեղեկացել է անհամաձայնությունների մասին և վրդովվել՝ շեշտելով. «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»: Հիմա թիմակից պատգամավորը դժվարանում է ասել, թե, իր ձևակերպմամբ, «ըմբոստ, կոպտություն ունեցող» նախարարը կգնա զիջման, թե ոչ: «Դու չես կարող արգելել որևէ մեկին որևէ բան: Կարող ես փաստարկներով համոզել, բայց արգելել․․․»,- ամփոփել է պատգամավորը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր