211652_close_icon
views-count1640 դիտում article-date 09:49 23-10-2019

Համարձակ և բաց խոսակցություն հանրության հետ. իշխանությունը պատրա՞ստ է․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացման մասին տեղեկությունը, որ հրապարակեց նախօրեին լրատվամիջոցներից մեկը և այն մեծ արձագանք առաջացրեց հանրության և քաղաքական ուժերի շրջանում, արտացոլում է Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում և սոցիալ-հոգեբանական տիրույթում առկա բավականին խորքային խնդիրների առկայությունը: Նախկին կոռումպացված իշխանությունը սուր քննադատվում էր այդպիսի դեպքերում, երբ խոսք էր գնում պաշտոնյաների, նախարարների, պատգամավորների, փոխնախարարների և այլ որոշակի շերտի աշխատավարձը բարձրացնելու մասին: Հանրությունը դժգոհում էր, թե «գողանում» են, ու դեռ մի բան էլ աշխատավարձ բարձրացնում՝ աղքատության պայմաններում: Ընդդիմությունը կամ ընդդիմությունները, այսպես ասած, «գեներացնում» էին այդ դժգոհությունը, գուցե չպատկերացնելով, թե ինչպես է այն սահուն անցնում շատ կոնկրետ պատճառահետևանքային օբյեկտիվ սահմանն ու վերածվում արդեն սուբյեկտիվ երևույթի՝ հանրային հոգեբանական բարդույթի: Հանրությունն այժմ պահանջում է աշխատանքի արդյունք՝ անմիջապես իր մաշկի վրա, նոր միայն հայտնում պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնելու հանդուրժողության պատրաստակամություն: Մինչդեռ, անկախ զուտ արդյունավետության գնահատականից, ակնառու է նաև, որ Հայաստանում եղել է չափազանց ծանր մի իրավիճակ, որի պարագայում հենց միայն ուղղակի աղետ թույլ չտալն արդեն իսկ պահանջում է իսկապես ծանր աշխատանք, և հանրությունը կարող է և շատ առումներով դեռևս որոշակի ժամանակ իր մաշկի վրա չզգալ այնպիսի արդյունք, որի պարագայում «թույլ կտա» պաշտոնյային բարձր աշխատավարձ: Ահա այդ առումով ձևավորվում է որոշակի փակ շղթա, որից դուրս գալը պահանջում է նոր իշխանության, այսպես ասած, համարձակ, բաց խոսակցություն հանրության հետ, որովհետև միայն հեղափոխական լեգիտիմությունը այդ խորքային հարցերի պարագայում չի բավարարում իրավիճակը կառավարելի պահելուն: Պատրա՞ստ է իշխանությունը դրան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր