211652_close_icon
views-count1449 դիտում article-date 22:10 22-10-2019

ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացնում է հավաք-պարապմունքներ

ՀՀ զինված ուժերի 2019 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի Հարնապետության պետական կառավարման համակարգի, պետական այլ մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ, հոկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են հավաք-պարապմունքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքի առաջին օրվա ընթացքում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, պետության նախապատրաստմանը պաշտպանությանը, զորահավաքային նախապատրաստության գործընթացին, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը և այլ թեմաներին վերաբերող դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ գերատեսչությունների, ՊՆ և ԶՈՒ պաշտոնատար անձինք։ Հավաք պարապմունքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը։

Նմանատիպ նյութեր