211652_close_icon
views-count3089 դիտում article-date 19:56 22-10-2019

Արա, էդ որ ասում եք նախարարները պետք ա շատ փոխ ստանան, որ կոռուպցիայով չզբաղվեն, բա շատ քիչ ստացող մանկավարժներն ու բժիշկներն ի՞նչ անեն

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/menua1/posts/2438704876198573]իր էջում[/url] գրել է. «Արա, էդ որ ասում եք նախարարները պետք ա շատ փոխ ստանան, որ կոռուպցիայով չզբաղվեն, բա շատ քիչ ստացող մանկավարժներն ու բժիշկներն ի՞նչ անեն, կոռուպցիայով զբաղվեն մինչ կբարձրացնե՞ք, թե՞ մենակ ձեր թայֆայի մասին եք մտածում… Էդ Նիկոլի նախարարները բա մինչ նախարար դառնալը ինչպես՞ էին քիչ փողով ապրում, իսկ հիմա նախարարի աշխատավարձը քիչա հա՞, թե՞ ուտելու ախորժակներդ մեծացել, դարձել ա նախարարի… Իմ խաբված ժողովուրդ, վերջում գլխիդ ես տալու, որ թույլ տվեցիր էս սրիկաներին խաբել քեզ ու քանդել մեր պետությունը: Երբ Նիկոլն ընդիմադիր էր՝ ասում էր մի բարձրացրեք պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ հիմա… Մեր ժողովրդի հիշողությունը շատ կարճ ա և դրանից էլ նիկոլները օգտվում, օգտագործում են ժողովրդին, հասնում իրենց նպատակին ու թքած ունենալով ժողովրդի վրա՝ սկսում վայելել իշխանության բարիքները…»։

Նմանատիպ նյութեր