Շատ ուրախ եմ, որ Ջասթին Թրյուդոն հաղթեց ընտրություններում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2441707986149582]իր էջում[/url] շնորհավորել է Կանադայի վերընտրված ղեկավար Ջասթին Թրյուդոյին։
«Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։
Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին»,-նշել է նա: