211652_close_icon
views-count82058 դիտում article-date 19:23 22-10-2019

Մինչ 13-ամյա աղջնակի ողբերգական մահվանից հետո լուրեր էին տարածում, թե նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, կարծես՝ այդ ամենը հերքվում է. ավագ քննիչի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 279 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով այս տարվա հունիսի 6-ին հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Արևիկ Պ-ի մահվան փաստով։ Հունիսի 4-ին, ժամը 16։44-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Սարյան փողոցի 24ա շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի հատակին երեխա է ընկել։ Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանից, որտեղ շտապօգնության թիվ 05 և ռեանիմացիայի խմբերը փորձել են օգնություն ցուցաբերել երեխային, սակայն վերջինը գիտակցության չգալով՝ մահացել է։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աջամ Օղլյանի որոշմամբ հարուցված քրեական գործը հունիսի 6-ին փոխանցվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ավագ քննիչ Թեհմինա Սարգսյանի որոշմամբ նշանակվում են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատատեխնիկական փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխան մահացել է թունավորումից, մինչդեռ դեպքից կարճ ժամանակ անց տեղեկություններ էին տարածում, թե իբրև երեխան սրտի հետ խնդիր է ունեցել և մահը եղել է դրա պատճառով։ Քննչական բաժինը սպասում է, թե երբ դատատեխնիկական փորձաքննության պատասխանը կուղարկվի իրենց։ Այդ փորձաքննությամբ պետք է պատասխան տրվի բաղնիքում տեղադրված կաթսայում թերություն լինելու հարցին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արևիկ Պ-ն սովորում էր Շուշի քաղաքի Դանիել Ղազարյանի անվան դպրոցի 7-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր