211652_close_icon
views-count1225 դիտում article-date 22:19 22-10-2019

Քննչական կոմիտեի ծառայողները հանդիպում են ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այսօր հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների հետ տարվող աշխատանքների շրջանակում համագործակցության, ինչպես նաև` ՀՀ ԱԺ խմբակցություններում քաղաքացիների ընդունելության աշխատանքների ընթացքում համագործակցության ապահովման և Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանն առնչվող հարցեր: Քննարկվել է նաև մինչդատական վարույթին վերաբերելի մասով օրենսդրական նախաձեռնությունների դեպքում տեղեկատվության և վիճակագրության տրամադրման, նախաքննության ընթացքում, հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, իրավական բացերի կամ կարգավորում պահանջող խնդիրների դեպքում այդպիսիք խմբակցությանը ներկայացնելու վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետագայում համալիր միջացառումներ ձեռնարկելուն: ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այս շաբաթվա ընթացքում կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր