211652_close_icon
views-count3254 դիտում article-date 17:22 22-10-2019

Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված: «[url=https://armenpress.am/arm/news/992524.html]Արմենպրես[/url]»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «Դիմումը կա, այժմ այն ընթացքի մեջ է: Այս պահի դրությամբ այդքանը կարող եմ ասել»,-ասաց Նոնա Նավիկյանը: Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:

Նմանատիպ նյութեր