3632 դիտում
17:22 22-10-2019
Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված: «[url=https://armenpress.am/arm/news/992524.html]Արմենպրես[/url]»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Դիմումը կա, այժմ այն ընթացքի մեջ է: Այս պահի դրությամբ այդքանը կարող եմ ասել»,-ասաց Նոնա Նավիկյանը:
Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:
Նմանատիպ նյութեր
1178 դիտում
15:12 07-03-2014
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ արձակման հարցում առկա խնդիրները. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
469 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
901 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին