211652_close_icon
views-count2086 դիտում article-date 16:31 22-10-2019

Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները

Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լևոն Արոնյանը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 11 տուրերում հավաքել է 7.5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը: Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել են 6.5-ական միավորով, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5, Կարեն Մովսիսյանը՝ 4.5, իսկ Էլինա Դանիելյանը՝ 4: 8 միավորով առաջին տեղը գրավել է չինացի Վան Հաոն, որը լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային և նվաճել նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Նմանատիպ նյութեր