211652_close_icon
views-count1652 դիտում article-date 22:30 22-10-2019

Գրպանահատը բռնվեց դեպքից երկու օր անց․ հափշտակված փողը հայտնաբերվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները և համագործակցությունը դրական արդյունք տվեց: Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի Մամիկոնյանց փողոցի 29-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր