211652_close_icon
views-count2217 դիտում article-date 13:52 22-10-2019

Թեհրանը և Մոսկվան կկարողանան կայունացնել Մերձավոր Արևելքի իրադրությունը. Իրանի գլխավոր շտաբ

Անվտանգության ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ազդում Է Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրության վրա եւ թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Պեկինում անվտանգության հարցերին նվիրված Սյանշանի համաժողովի ընթացքում ՏԱՍՍ-ին հայտարարել Է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Մեհդի Ռաբանին: «Ցավոք, ներկայում Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրությունն այնքան Էլ լավ չԷ: Սակայն այնպիսի երկրների համագործակցության շնորհիվ, ինչպիսին են Իրանն ու Ռուսաստանը, այդ ոլորտի իրադրությունը կբարելավվի: Մենք վստահ ենք դրանում»,-հավելել Է նա:

Նմանատիպ նյութեր