211652_close_icon
views-count7718 դիտում article-date 10:40 22-10-2019

Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Նահապետյանին Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության էջը։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։ Արտակ Նահապետյանին փրկարար ծառայության տնօրեն էր նշանակվել 2018 թ. հունիսի 27-ին։

Նմանատիպ նյութեր