211652_close_icon
views-count1685 դիտում article-date 10:36 22-10-2019

Վարչապետը մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են նաեւ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 20-23-ը եւ կներառեն անտառների պահպանման եւ վերականգնման վերաբերյալ գլոբալ ջանքերի եւ միջոցների քննարկումներ։ Կներկայացվեն անտառների պաշտպանության, դրանց վերականգնման ծրագրեր, տեղի կունենա փորձի փոխանակում։ Գագաթնաժողովի նպատակն է մինչեւ 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառային զանգվածների մակերեսը։ Գագաթնաժողովում ելույթ կունենա Քենիայի Նոբելյան մրցանակակիր, «Կանաչ գոտի» շարժման ներկայացուցիչը, ինչպես նաեւ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի շրջանակում կկազմակերպվենն էքսկուրսիաներ։

Նմանատիպ նյութեր