211652_close_icon
views-count26821 դիտում article-date 20:50 21-10-2019

Ավտովթար Երևանում. Ոստիկանության Զորքերի N զորամասի դիմաց բախվել են 2 Mercedes-ն ու Opel-ը. Mercedes-ներից մեկն էլ բախվել է բետոնե արգելապատնեշին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ն, ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 19։25-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի N զորամասի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 09 RP 909 համարանիշի, Mercedes մակնիշի 35 MM 640 համարանիշի և Opel մակնիշի 30 ՍՕ 205 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր վթարի փաստով անվարույթ նյութեր են նախապատրաստում։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բախման հետևանքով Mercdes-ներից մեկը դուրս է եկել և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով ճանապարհը բաժանող բետոնե սյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր