211652_close_icon
views-count8519 դիտում article-date 23:35 21-10-2019

4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել. նրա սիրելի այբուբենը հայերենն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կազանում բնակվող 4-ամյա Տամերլանն իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ ստացել է «Այբուբեն-տղա» անունը։ Ռուսական Առաջին ալիքը ներկայացրել է փոքրիկի մասին տեսսանյութ։ Տամերլանն արդեն անգիր գիտի 40 այբբենարանների տառեր, այդ թվում և հայերեն։ 10 ամսականում նա սկսել է ցույց տալ իր անվան առաջին տառը, իսկ երբ ծնողները նկատել են նրա յուրահատուկ հետաքրքրվածությունը, նրա համար այբբենարան են գնել՝ փազլի տեսքով, և 2 ամիս անց հրաշամանուկն արդեն անգիր գիտեր ռուսերեն և անգլերեն տառերը։ Ամենից շատ երեխային դուր են գալիս հայերեն տառերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր