211652_close_icon
views-count1562 դիտում article-date 18:47 21-10-2019

Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբիշ Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում: 86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը տարել է 3 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մարկոսյանն առավելության է հասել մոնղոլ ըմբիշի նկատմամբ։ Սա Հայաստանի առաջին մեդալն էր Համաշխարհային բանակային խաղերում:

Նմանատիպ նյութեր