211652_close_icon
views-count3247 դիտում article-date 20:28 21-10-2019

Իրանի հարավում 5,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել

5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին Twitter-ում հայտնել է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 14:58-ին: Էպիկենտրոնը գտնվել է Բանդեր Աբաս քաղաքից 112 կիլոմետր դեպի արևմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումներն զգացվել են ոչ միայն Իրանում, այլ նաև հարևան Քաթարում և Արաբական Միացյալ Էմիրություններում։

Նմանատիպ նյութեր