slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երևանում մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը
211652_close_icon

Երևանում մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը

views-count1765 դիտում article-date 19:32 21-10-2019
Երևանում մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը, որի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Համաժողովը Հայաստանում անց է կացվում առաջին անգամ, իսկ նախորդ անգամ հյուրընկալողը Նեպալն էր։ Մասնակցում է մոտ 75 երկրից եկած 450 ներկայացուցիչ։ Հայաստանում են Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուցիչ» 2019 թվականի տիտղոսակիր Փիթեր Թաբիչին, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Հարրի Փաթրինոսը։ «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Ուենդի Քոփը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ներկայիս կյանքում առկա են սոցիալ-տնտեսական և քաղաքական բազմաթիվ խրթին մարտահրավերներ, որոնք պահանջում են համաշխարհային հավաքական լուծումներ: «Մենք այդ ամենից եզրակացրինք, որ այսօրվա սովորողները, պետք է մեծանան որպես առաջնորդ և ունենան որոշակի մտածելակերպ ու հմտություններ: Փոփոխվող տնտեսության մեջ նրանք պետք է կարողանան լուծել խնդիրները, որոնք օրեցօր ավելի են բարդանում և կերտեն ավելի պայծառ ապագա»,- նշեց Քոփը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կրթությունը շարունակական գործընթաց է: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրի կրթական մակարդակն ամեն հաջորդ օր պետք է թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը: «Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է, և այդ է պատճառը, որ հիմա մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլական: Այնտեղ մի կետ ունենք և հույս ունենք դա մեր երկրի համար իրականություն դարձնել. դա ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում: Մարդու կրթությունը պետք է շարունակվի ողջ կյանքում: Ես նաև այսպիսի կարգախոս եմ առաջարկել, որ մեզնից յուրաքանչյուրի կրթական, ինտելեկտուալ մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր պետք է լինի, քան նախորդ օրը»,- նշեց վարչապետը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Կրթություն բոլորի համար» կարգախոսը լիովին համապատասխանում է այն քաղաքականությանը, որը պետությունն՝ ի դեմս նախարարության անցկացնում է կրթության որակի բարձրացման նպատակով: «Այդպիսի մեծ ներկայացվածությունը, տարբեր մեթոդաբանության ուսումնասիրումն անչափ օգտակար են կրթության ոլորտում ռազմավարության մշակման և իրականացման համար: Այս ծրագրից տարբեր մասնագետներ ներգրավված են Հայաստանի դպրոցների աշխատանքին: Արդեն շոշափելի արդյունքներ կան: Կրթական մթնոլորտի փոփոխությունները, փակ տարածքներից աշակերտների դուրսբերումը նրանց մոտիվացնում են և գիտելիքներ ստանալու ձգտում առաջացնում»,- նշեց նա: Երևանում «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 23-ը: Համաժողովը հյուրընկալել են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը և «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցը և միավորել այդ ցանցի համայնքի ավելի քան 450 անդամի: Համաժողովի հիմնական նպատակն է՝ նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը:

Նմանատիպ նյութեր