211652_close_icon
views-count1315 դիտում article-date 16:31 21-10-2019

Մեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին

Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 16-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ադանայի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերին Բագրատունյաց փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում կայանված «Ֆոլքսվագենի» բաց բեռնախցիկից գողացել է երեք անվադող: Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը նաև խոստովանել է, որ օգոստոսին նույն խաչմերուկում կայանված «ԳԱԶ-31-ի» սրահից գողացել է շարժիչի յուղ և ֆիլտր, հոկտեմբերի 14-ին՝ Բագրատունյաց փողոցում կայանված «ՎԱԶ-2107-ի» սրահից՝ չորս անվադող, իսկ հոկտեմբերի 6-ին՝ նույն փողոցում կայանված «ՎԱԶ-2110» մեքենայի սրահից՝ գործիքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր