1273 դիտում
12:14 21-10-2019
2019թ.-ի երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազում ունենք. Փաշինյան
Այս տարվա երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ՝ նվազելով 29 հազար 200-ով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք:
Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով:
Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»,- գրել է ՀՀ վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2034 դիտում
18:28 25-12-2018
«2019թ. ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում էական փոփոխություն չի գրանցվի». ադրբեջանագետ. Aravot.am
1165 դիտում
15:52 27-07-2022
ՀՀ տնտեսական ակտիվության 11,8% աճն ունի էական ռիսկեր. բախվելու ենք էական դժվարությունների. Վարդան Արամյան
Այս բաժնից
709 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան
2932 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ