211652_close_icon
views-count2461 դիտում article-date 10:27 21-10-2019

Փրկարարները ճանապարհից հեռացրել են շրջված հենասյունը

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Կասյանի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում շրջված հենասյունը խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճանապարհից հեռացրել են հենասյունը և հաղորդալարերը:

Նմանատիպ նյութեր