211652_close_icon
views-count1800 դիտում article-date 16:56 21-10-2019

Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Օնիկ Ս.) գազի արտահոսքը:

Նմանատիպ նյութեր