211652_close_icon
views-count841 դիտում article-date 09:18 21-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 7.5 հա տարածք

Հոկտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, 700 քմ, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ մոտ 3000 քմ, Նարեկ գյուղում՝ 3 հա, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում՝ մոտ 5000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ, Նոր Արտամետ գյուղում՝ 1500 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 2 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 500 քմ, 1000 քմ, 1 հա, 200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր