211652_close_icon
views-count2545 դիտում article-date 19:48 20-10-2019

Հրդեհ Վարդենիս քաղաքում. տուժածներ չկան

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10։07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վարդան Մամիկոնյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վիկտոր Համբարձումյանի փողոցի վրա գտնվող շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:30-ին, մարվել՝ 11:12-ին: Մասնակի այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր