211652_close_icon
views-count3036 դիտում article-date 16:56 20-10-2019

Լավրովն ամաչում է ԽՍՀՄ-ի փլուզման համար

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Ռոսիա 1»-ի եթերում, որ ՌԴ պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, ինչի համար ինքն անձամբ ամաչում է, հաղորդում է Tass գործակալությունը։ Լավրովի խոսքով՝ յուրաքանչյուր մարդու հետ տեղի են ունենում պահեր, երբ ինքն ամաչում է սեփական երկրում տեղի ունեցող ինչ-ինչ իրադարձությունների համար, իսկ ինքն անձամբ ամաչում է, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է։ «Ոչ մեկին հիմա չեմուզում գնահատական տալ, սակայն դա (Սովետական միության փլուզումը) կապված է նրա հետ, թե ինչպես են որոշ հայտնի մարդիկ իրենց դրսևորել այդ ժամանակ,-ասել է Լավրովը։

Նմանատիպ նյութեր