211652_close_icon
views-count4408 դիտում article-date 19:51 19-10-2019

Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը ծառայության 100-ամյակի կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ, քրեակատարողական ծառայության վետերաններ: 2019 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նշում է իր 100-ամյա տարեդարձը: 1919 թվականին Հայաստանի Հանրապետության Մինիստրների Խորհրդի նիստում որոշվել է «բանտային ամբողջ վարչությունն ու հիմնարկությունները՝ իրենց շտատներով ու նախահաշվով, ներքին գործոց մինիստրությունից փոխանցել դատական մինիստրությանը»։ Քրեակատարողական ծառայության մեկդարյա ուղին լի է եղել բարդություններով ու դժվարություններով, ձեռքբերումներով ու զարգացումներով: 100 տարվա կայացման ճանապարհին համակարգի առջև ծառացած խնդիրները լուծվել ու լուծվում են ծառայության նվիրյալների անձնուրաց և տքնաջան աշխատանքների շնորհիվ: Շնորհավորում եմ բոլոր քրեակատարողական ծառայողներին, աշխատակիցներին ու վետերաններին: Մենք միշտ պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին՝ կյանքի կոչելով համակարգում իրականացվող արմատական բարեփոխումների սահուն և անխոչընդոտ ընթացքը: Բարի՛ ծառայություն: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյան[/b]

Նմանատիպ նյութեր