211652_close_icon
views-count1158 դիտում article-date 19:23 19-10-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վարդան Գրեգորյանին և Արա Դարզիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Նախագահ Սարգսյանն ու սփյուռքահայ անվանի հյուրերը մտքեր են փոխանակել համահայկական խնդիրների, մեր ժողովրդի միասնական ներուժի արդյունավետ օգտագործման, փոփոխվող աշխարհում Հայաստանի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահը մասնավորապես նշել է Սփյուռքի բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի ու ժողովրդի ծառայեցնելու և համապատասխան հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր