211652_close_icon
views-count2348 դիտում article-date 14:46 19-10-2019

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն իր զարմանքն է արտահայտում ՀՀ ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ։ [url=https://www.tert.am/am/news/2019/10/19/lawyers/3121434]Tert.am[/url]-ին փոխանցեց փաստաբան Ամրամ Մակինյանը: «Նախ ինքին տարակուսելի և իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում ձևավորված արարողակարգային ավագության վերաբերյալ կանոնները։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը և ժամը համաձայնելուն ուղղված ստորաբաժանման ղեկավարի գործողություններին, ապա վերջիններիս ԱԱԾ հրավիրվելու օրը և ժամը համաձայնեցված է եղել բացառապես փաստաբանական թիմի ներկայացուցիչների հետ։ Հետևաբար, նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի անգամ հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձևական տեսք»,- Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմի անունից փոխանցեց Մակինյանը։

Նմանատիպ նյութեր