211652_close_icon
views-count2228 դիտում article-date 14:42 19-10-2019

Փաշինյանն իր նախընտրական ելույթներում հայտարարում էր, որ ՀՀ ռազմական բյուջեն պետք է ավելանա, այժմ անհասկանալի ծախսեր են արվում, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում․ Կարեն Վրթանեսյան. Tert.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ելույթների ընթացքում անընդհատ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն պետք է ավելանա, և այժմ այդ խոստումը, կարծես, մոռացվել է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/19/Vrtanesyan/3121445?fbclid=IwAR2t-9SGEfw97SPkQFZJW-hmpNlk5ybAJ16l0tNzt0qyExcblNHQSoh5Kh8]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն` անդրադառնալով 2020 թ․-ի պետական բյուջեի նախագծի` ռազմական պաշտպանության ծախսերի` 0.8%-ով ավելացմանը: «Մենք հիշում ենք, որ նախկինում ընդդիմությունն անընդհատ խոստանում էր, որ եթե դառնա իշխանություն, շատ արագ կգտնվի գումար, որով նոր զենքեր կառնվեն, ռազմական բյուջեն կաճի, և այլն: Այժմ այդ բոլոր խոսակցությունները, կարծես թե, մոռացվեցին, և լրիվ այլ թվեր են նշվում: Ինչ-որ անհասկանալի ծախսեր են արվում պետբյուջեից, օրինակ` վարչապետի ինչ-որ թևավոր խոսքերը բիլբորդների վրա տպելը, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում: Սկզբից եթե ասվում էր ռազմական ծախսերի ավելացման մասին, նշվում էր, որ սպառազինությունը պետք է թարմացվի, շտապ նոր գնումների անհրաժեշտություն կա, բայց այժմ չի արվում, հարց է առաջանում` ինչո՞ւ»,-ասաց Վրթանեսյանը: Վերջինիս կարծիքով` հաշվի առնելով, որ Ադրբեջանը 2020 թ.-ի բյուջեի նախագծով պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերն ավելացրել է մոտ 20 %-ով, իսկ Հայաստանում ավելացումը չնչին է, կարող է բերել դիսբալանսի ու խնդիր առաջացնել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/19/Vrtanesyan/3121445?fbclid=IwAR2t-9SGEfw97SPkQFZJW-hmpNlk5ybAJ16l0tNzt0qyExcblNHQSoh5Kh8]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր