585 դիտում
16:12 19-10-2019
Բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում, բաժին է ներկայացել Նուբարաշենի 11-րդ փողոցի մի բնակիչ և կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, առանց համարի օդամղիչ հրացան և տարբեր տրամաչափի 288 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաննեռրում բաժին է, ներկայացել Մասիս քաղաքի մի բնակիչ և կամավոր հանձնել ջնջված գործարանային համարով, կտրած փողով, առանց խզակոթի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, , «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 43 փամփուշտ:
Ներկայացված զենք-զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, բաժին է ներկայացել Մասիսի մի բնակիչ և կամավոր հանձնել է 2 նռնակ ՝ առանց պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ, որի մեջ եղել է 5.45 մմ տ/չ 13 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 171 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին Գանձաքար գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տ/չ, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 51 փանփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1113 դիտում
18:12 31-07-2015
Բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնել են զենք-զինամթերք
638 դիտում
11:10 12-09-2015
Բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնել զենք-զինամթերք
1010 դիտում
16:41 06-02-2016
Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնել են զենք- զինամթերք
Այս բաժնից
397 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
454 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը