211652_close_icon
views-count1181 դիտում article-date 14:59 19-10-2019

Ավտոմեքենաների մարտկոցների գողությունը բացահայտվեց

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 53-ամյա տղամարդը և տվել խոստովանական բացատրություն, որ հոկտեմբեր ամսին բացելով Գարեգին Նժդեհի փողոցում կայանված «Օպել»-ի շարժիչի կափարիչը՝ գողացել է էլեկտրական մարտկոց, որը հետո իրացրել է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդը նույն եղանակով գողացել է Մանանդյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106»-ի մարտկոցը, որն իրացրել է Գարեգին Նժդեհի հրապարակում իրեն անծանոթ անձի։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր