5317 դիտում
14:12 19-10-2019
Մարդու իրավունքների պաշտպանը ներառական կրթության խրախուսման համար հայտարարում է շարադրությունների մրցույթ
Ներառական կրթությունը խրախուսելու համարՀայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում հայտարարում է «Իմ ընկեր․․․»թեմայով շարադրությունների մրցույթ։ Ներառումը մարդկանց համատեղ կրթվելու, աշխատելու և որպես հասարակության լիարժեք անդամ հանդես գալու հնարավորությունն է։ Ներառական կրթությունն ամբողջովին չի կարող գործել, քանի դեռ մեր ընտանիքներում, հասարակությունում խտրական վերաբերմունք կա հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ։
Ստեղծագործական աշխատանքի միջոցով յուրաքանչյուր երեխա իր օրինակով պետք է ցույց տա, թե ինչպես կարող է իր ընկերոջ նկատմամբ վերաբերունքով փոխել աշխարհը՝ դարձնելով այն ներառական ու համերաշխ։
Մրցույթի պայմանները
1. «Իմ ընկեր․․․» վերնագրով շարադրությունների մրցույթին ( օրինակ՝ «Իմ ընկեր Անին», «Իմ ընկեր Դավիթը» ) կարող են մասնակցել 5-9-րդ դասարանների աշակերտները։ Երեխաները պետք է ներկայացնեն, թե ինչ է իրենց պատկերացմամբ ներառական կրթությունը, ինչպես կարող են ստեղծել ներառական միջավայր՝ իրենց օրինակով պատմելով պատմություններ ընկերների մասին, որոնք օրինակելի կլինեն հասարակության համար։
2. Շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 200 բառը։
3. Շարադրությունները երեխաները պետք է գրեն ինքնուրույն։
4. Մրցույթին ներկայացվող շարադրություններն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին կամ 0002, Երևան, Պուշկին 56ա հասցեով։ Աշխատանքի հետ միասին պետք է ներկայացնել անուն, ազգանուն, հայրանունը, տարիքը, դասարանը, դպրոցը, բնակության վայրը, կոնտակտային տվյալները։Ոչ ամբողջական անձնական տվյալներով ներկայացված շարադրությունները չեն մասնակցի մրցույթին։
5. Մրցույթը մեկնարկում է 2019 թ. հոկտեմբերի 19-ից։ Շարադրությունները պետք է ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը (ներառյալ): Ժամկետից ուշ ներկայացված շարադրությունները չեն դիտարկվի։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբեր ամսին։ Հաղթողներին սպասվում են մրցանակներ։ Լավագույն շարադրությունները երեխաների համաձայնության դեպքում կհրապարակվեն։
Առաջարկում ենք մասնակից դառնալ #փոխիրաշխարհը կոչի տարածմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ օգտագործելով համապատասխան շրջանակը ձեր էջի գլխավոր լուսանկարում։ Անցիր հղումով։ https://bit.ly/32rhxq4
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին՝ զանգահարելով 091-00-88-12 կամ 010-53-76-34 հեռախոսահամարով։
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
13:09 22-02-2022
Համաշխարհային փոստային միությունը հայտարարում է նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթ
1524 դիտում
17:40 20-04-2016
Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
2444 դիտում
16:57 24-01-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
697 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա