211652_close_icon
views-count2012 դիտում article-date 13:58 19-10-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծագործական անձնակազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական անձնակազմին և դերասաններին: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով հաջողված նախագծի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ էր նախօրեին ներկա գտնվել ֆիլմի շնորհանդեսին և այդ հիանալի երեկոյի մասնակիցը դառնալ: ԱԳ նախարարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքում մարդն է, և մարդկային այդ պատմությունը լավագույնս արտահայտված է «Դրախտի դարպասը» ֆիլմում: Ջիվան Ավետիսյանը ներկայացրեց մի քանի երկրների ներգրավմամբ իրականացված այս նախագծի պատմությունը և այդ ճանապարհին հաղթահարված բարդությունները՝ այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով նախարար Մնացականյանին՝ ֆիլմի ստեղծման ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար: Մտքեր փոխանակվեցին նախագծի շրջանակներում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ։ Նշենք, որ հոկտեմբերի 17-ին կայացել էր ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ՀՀ վարչապետը, Ազգային Ժողովի նախագահը, Հայաստանի և Արցախի արտգործնախարարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր