211652_close_icon
views-count2223 դիտում article-date 10:13 19-10-2019

ԿԳՄՍՆ-ն խոշոր գումարներով դասագրքեր է ձեռք բերել առանց մրցույթի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից և մասնավորաբար ձեռք է բերել դասագրքեր: Այսպես, օրինակ՝ դասագրքեր ձեռք բերելու նպատակով «Սպիկա» ՍՊԸ-ին է տրամադրվել 28 243 500 դրամ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին՝ 66 382 380 դրամ, իսկ «Մանմար» ՓԲԸ-ին՝ 251 947 815 դրամ: Հասկանալի չէ, թե նման խոշոր գնումները ինչու են իրականացվում առանց մրցույթի, սեփական կամքով ու ճաշակով, և ինչ սկզբունքով է որոշվել, որ, օրինակ՝ մի կազմակերպությունն ավելի փոքր մասնաբաժին է ստացել, քան մյուսը... Վերջապես, ինչո՞ւ հարգարժան Պողոսը պետք է թույլատրի, որ իր վճարած հարկերը բաշխվեն առանց վերահսկողության առավել լուրջ գործիքների...»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր