211652_close_icon
views-count1860 դիտում article-date 09:49 19-10-2019

«Լիկբեզ» իշխող ուժի ներսում՝ հանուն կարգապահության ու մանդատը չկորցնելու «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի օրերին օրենսդիր մարմնի իշխող ուժի ներկայացուցիչների նեղ շրջանակում լիկբեզ է անցկացվել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) վարչության երկու անդամներ երիտպատգամավորներին վերստին հիշեցրել են իրենց օրենսդրի պարտականություների մասին, և ոմանց տրվել են, այսպես ասած՝ վարքականոնների որոշակի դասեր՝ հիշելու, որ օդում լինեն, թե ջրում՝ բոլորը պարտավոր են մի մարդու պես հետևել թիմ լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին: Հանձնարարվել է նաև վարչապետի ուղերձները մեկնաբանելուց առաջ չշրջանցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ավելորդ ակտիվություն չդրսևորել ցանկացած լրագրողի միացրած ձայնագրիչի, տեսախցիկի առաջ, որպեսզի քաղաքական հակառակորդ թիմին ամեն ելույթի առիթով հրճվանք չպարգևեն, որ իրար հակասող տեսակետներից հետո հները ՔՊ-ի պառակտման մասին չխոսեն: Ասում են՝ ամենադաժան դասն այդ օրվա համար տրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վարչապետը նրան մեղադրել է խորհրդարանի ներսում իրավիճակին չտիրապետելու, խմբակցության հետ պարբերաբար չաշխատելու, աշխատանքները պատշաճ չկազմակերպելու մեջ: Հատուկ ընդգծվել է, որ խորհրդարանական ամբիոնից վերև նստածների կուրացիայի վրա Մակունցը հույս չդնի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր