211652_close_icon
views-count43590 դիտում article-date 18:20 18-10-2019

Վրաերթ Արարատի մարզում. 50-ամյա վարորդը ВАЗ 2107-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել շինության տարածքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 MD 762 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել հետիոտն՝ Բերդիկ գյուղի բնակիչ, 50-ամյա Արփենիկ Ալեքսանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ վարորդն էլ այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել շինության տարածքում։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մարտին Խաչատրյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր