211652_close_icon
views-count2339 դիտում article-date 18:53 18-10-2019

Արցախի պետնախարարը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և աշխատակազմին ու համայնքային ծառայությունների պատասխանատուներին ներկայացրել նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին: Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել ու արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ակնկալելով բարեփոխումների նախաձեռնում քաղաքային տրանսպորտի, բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտներում, մայրաքաղաքի ճարտարապետա-շինարարական դիմագծի բարելավման, քաղաքացիների հարցադրումներին օպերատիվ, լիարժեք արձագանքելու համակարգի ներդրման ուղղությամբ: Պետական նախարարը հանրապետության նախագահի, կառավարության և իր անունից շնորհակալություն է հայտնել նախկին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին ու ավագանու անդամներին՝ իրենց գործունեության համար:

Նմանատիպ նյութեր