211652_close_icon
views-count1238 դիտում article-date 18:31 18-10-2019

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և, ի դեմս նրա, Զամբիայի ժողովրդին շնորհավորել է նաև առաջիկա օրերին նշվող ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է գործակցության մեծ ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ մասնավորապես նշելով տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, թանկարժեք քարերի մշակման, էներգետիկայի ոլորտները:

Նմանատիպ նյութեր