211652_close_icon
views-count974 դիտում article-date 19:26 18-10-2019

Պայքար ապօրինի ծառահատումների դեմ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Ստեփանավանի ՊՊԾ դասակի ոստիկանները շրջագայության ժամանակ Ամրակից գյուղում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկվել «ՎԱԶ-21033» մակնիշի մեքենա, որը բեռնված էր մոտ մեկ խմ փայտանյութով: Նույն գյուղի բնակիչ վարորդն ու ուղևորը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել և հայտնել են, թե բոխի տեսակի փայտանյութը հատել են բենզասղոցով՝ գյուղի հարակից հանդամասից, տեղափոխում էին իրենց տուն՝ ջեռուցման նպատակով: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր