211652_close_icon
views-count14724 դիտում article-date 10:13 18-10-2019

«Ռազբորկա» ԱԺ-ում. պատգամավորները վախենում են իրենց գործունեության հանրայնացումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լրագրողական նյութերից, հրապարակված ինֆորմացիաներից պաշտպանվելու իշխանական բնազդը, իհարկե, հասկանալի է: Բոլոր երկրների բոլոր իշխանություններին է դա հատուկ: Բայց գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ այնպես «ծանր են տանում» իրենց գործունեության մանրամասների հրապարակումը, որ տարակուսանք է առաջացնում` այդ ինչ թաքուն գործեր են անում, որ հանրայնացումը այդքան վտանգավոր են համարում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 11-ին գրել էր, որ ԱԺ ապրիլյան հարցերի ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյաննին, որը եղել է Ապրիլյան պատերազմի մասնակից և հրավիրվել է որոշակի մանրամասներ հայտնելու: «Ժողովուրդ» օրաթերթը այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ հրապարակել էր, ինչը, պարզվում է, հանձնաժողովի անդամներին անասելի զայրացրել է: Երեկ՝ ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին հյուրընկալելուց առաջ, հանձնաժողովի անդամները ներս են հրավիրել պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին և երես առ երես «հարցաքննել», թե արդյոք նա է «Ժողովուրդ» օրաթերթին նիստի մանրամասները պատմել: Սա տարօրինակ է այնքանով, որ ՀՀ պատգամավորները, որոնք հանրային գործիչներ են, վախենում են իրենց գործունեության հանրայնացումից: Իսկ մենք դա շարունակելու ենք անել: Հաշտվե՛ք իրողությունների հետ. դուք հաշվետու եք հասարակությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր