1580 դիտում
21:06 17-10-2019
Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն. ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին. Թեւան Պողոսյան
Երեխային մի խառնեք ծնողի գործերին։ Այսօրվա լրահոսը դառն էր ինձ համար. հուշեր էլ արթնացրեց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելուն։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեխային մի խառնեք ծնողի գործերին։ Այսօրվա լրահոսը դառն էր ինձ համար. Հուշեր էլ արթնացրեց։ 1999 հունիսին ինձ հեռացրեցին պետական համակարգից, քանի որ հայրիկիս հեռացրել էին ինչ-ինչ քաղաքական զարգացումներով: Երբեւէ չեմ փոշմանել ճակատագրի, կյանքի այդ հարվածից, բայց անձնապես գիտեմ այդ զգացմունքը։ Կյանքում շատ բան անցողիկ է, մարդը կարողանում է դիմանալ հազարավոր բաների։ Բայց դուրս եկեք ընտանիքի ու մարդկային դաշտից։ Ամեն մեկի հետ առնչվեք իր մասով։
Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն։ Ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին։
Հուսամ, որ էլ ոչ ոք չի ապրի իմ 1999-ի ապրումները»։
Նմանատիպ նյութեր
34854 դիտում
22:10 22-05-2019
Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ». Vnews.am
3650 դիտում
14:54 08-02-2020
«Քաղաքական իմաստով ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա». Թեւան Պողոսյան. News.am
Այս բաժնից
352 դիտում
14:35 19-04-2024
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը
424 դիտում
14:04 19-04-2024
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ