211652_close_icon
views-count5473 դիտում article-date 21:52 17-10-2019

Էդ թռիչքների համար լրացուցիչ վճարվելու ա մեր հարկերի հավաքատեղի հանդիսացող պետական բյուջեից. Սուրեն Սահակյան

Մեկ էլ շատ ուրախացողներին ու էդ էժան գները նրանց գրառումները կարդացողների աչքը մտցնողներին խնդրում եմ հաշվի առնել, որ չթռնողներն էլ են վճարելու նրանց թռիչքների համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Քաղավիացիայի կոմիտեի նախագահին (անկախ անուն-ազգանունից) քննադատողներին ման եկողներին տեղս հիշեցնեմ ։) Նրան քննադատել եմ քաղաքականության համար, որը դեմ ա ազգային ավիափոխադրող ունենալու հայեցակարգին։ Մի անգամ էլ քննադատել եմ անփույթ, պետական պաշտոնյային, իմ կարծիքով, անհարիր մտքեր արտահայտելու համար։ Էս քննադատությունները ուժի մեջ են։ Լոու-քոսթեր բերելու ջանքերի համար չեմ քննադատել։ Բայց գովելու համար դեռ մի տեղեկատվություն պետք ա ճշտել։ Բանն այն է, որ յուրաքանչյուր տեղափոխված ուղեւորի համար ավիաընկերությունը, բացի ուղեւորի վճարած տոմսի արժեքից, գումար ա ստանալու նաեւ պետական բյուջեից։ Այ, ինձ հետաքրքիր ա, թե ինչքան ա լինելու էդ գումարը։ Բանակցությունների սկզբում խոսվում էր ուղեւորի հաշվով 80 եվրոյի մասին (ենթադրում եմ՝ մի ուղղությունը)։ Այսինքն՝ միայն իմ նյուզֆիդը, որ հունվարին ուզում ա Միլան թռչի սուրճ խմելու, դա պետական բյուջեի վրա կես միլիոն-մեկ միլիոն եվրո ա նստելու (80 եվրո/ուղեւոր հաշվարկով)։ Ա՛յ, էս թիվն ա ինձ հետաքրքիր, ինչի մասին համեստորեն լռում են։ Եթե դա համադրելի եղավ երկրի ստացած օգուտին, ապա ինչ խոսք՝ գովելի քաղաքականություն ա։ Սրան ես թերահավատորեն եմ մոտենում, սակայն, միաժամանակ, չեմ բացառում։ Ընդհանարապես, երեկվա իրադարձության համար տնտեսական ազդեցության գնահատական ա պետք։ Մեկ էլ շատ ուրախացողներին ու էդ էժան գները նրանց գրառումները կարդացողների աչքը մտցնողներին խնդրում եմ հաշվի առնել, որ չթռնողներն էլ են վճարելու նրանց թռիչքների համար ։) Մի անգամ էլ՝ էդ թռիչքների համար լրացուցիչ վճարվելու ա մեր հարկերի հավաքատեղի հանդիսացող պետական բյուջեից»։

Նմանատիպ նյութեր