211652_close_icon
views-count1993 դիտում article-date 20:35 17-10-2019

Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է. Սպարտակ Սեյրանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների՝ ԱԱԾ կանչվելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է: Նրանց, ովքեր դա արդարացնում են, ասելու բան չունեմ՝ նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: Իսկ նրանց, ովքեր նպատակահարմար են գտնում լռել՝ «շառից ու փորձանքից հեռու» բանաձևով, ասեմ՝ ձեր լռությամբ դուք ոչ թե հեռացնում, այլ հակառակը՝ մոտեցնում եք»: Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ասելով, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։

Նմանատիպ նյութեր