211652_close_icon
views-count1130 դիտում article-date 20:06 17-10-2019

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Առանձնակի կարևորելով պրոֆեսորի ավանդը Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի բարեփոխումների և համաշխարհային ճանաչումը նորարարական գաղափարների մշակման հարցում՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Արա Դարզին իր ներդրումը կունենա նաև Երևանի առողջապահական համակարգի զարգացման գործում: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանի քաղաքապետարանում և մենք ակնկալում ենք այս շփումների ու համագործակցության ապահովման շարունակականությունը: Ձեր գիտելիքների փոխանցումը վստահ եմ կարևոր դերակատարում կունենա ի նպաստ Երևանի առողջապահական համակարգի զարգացման»,- նշել է քաղաքապետը: Լորդ Արա Դարզին իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ներդնել՝ Երեւանի առողջապահությանն օգտակար լինելու հարցում: Արա Դարզին նաև Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է, Կայսերական քոլեջի և Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Մինչ օրս նա ավելի քան 1000 հետազոտությունների հեղինակ է, մասնավորապես վիրաբուժության, լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու բնագավառում:

Նմանատիպ նյութեր