211652_close_icon
views-count557 դիտում article-date 19:03 17-10-2019

ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում էր կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին։ Այսօր արդեն ՍԴ կայքում հրապարակվել է աշխատակարգային որոշումը։ «Սահմանադրությունն առավելագույնս սահմանափակել է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իշխանության մյուս թևերի ազդեցությունը՝ դրանով իսկ բացառելով ճնշումների հնարավորությունը և երաշխավորելով Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելության արդյունավետ իրականացումը»,-ասված է որոշման տեքստում։ Աշխատանքային որոշման տեքստն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ [url=http://www.concourt.am/armenian/decisions/working/2019/pdf/sdav-112.pdf]հղումով[/url]։

Նմանատիպ նյութեր